ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որով Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Աննա Վարդապետյանը մինչ այդ աշխատել է որպես արդարադատության նախարարի տեղակալ:
#CivilNet #News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որով Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Աննա Վարդապետյանը մինչ այդ աշխատել է որպես արդարադատության նախարարի տեղակալ:
#CivilNet #News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2020թ. ծրագրի կատարողականը, խոսել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության պատճառների մասին՝ մատնանշելով 30 տարի շարունակ զարգացման առումով Հայաստանի հետ մնալը Ադրբեջանից:
Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա է եղել ինչպես 2016-ի Քառօրյա, այնպես էլ 2020-ի 44-օրյա պետարզմի հիմնական պատճառը։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որ հայկական կողմը համաձայն է եղել վերադարձնել յոթ շրջանները, սակայն Ադրբեջանն առարկել է՝ ասելով, որ պետք է ավելին ստանա։ Նա նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ պատերազմի վերաբերյալ։
Ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք: Երեկ կատարվել է 5 869 թեստավորում։ Դրական է թեստերի 18,3 տոկոսը։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է: Ընդհանուր գրանցվել է 205 128 դեպք, որոնցից 184 243-ը` առողջացած, 3 794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915 473 թեստավորում: որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության
«Սեպտեմբերի 30-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու պատրաստ է այն կատարել մինչև վերջ»․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ 2020-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստին Գասպարյանը հավաստիացրել էր, թե արցախյան ուղղությամբ հայկական բանակը կարող է ոչ միայն հետ մղել հակառակորդին, այլև ջախջախել նրա խմբավորումները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ին հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացված է ստորև։ Համանախագահները գոհունակությամբ արձանագրում են հրադադարի ամրապնդումն ու ուշադիր հետևում են 2020թ․ նոյեմբերի 9-ին կողմերի միջև հաստատված համաձայնության իրագործմանը։ Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում առաջընթացը և հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության ու ապրելու պատշաճ պայմանների ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների հարցում գրանցվող շարունակական առաջընթացը։ Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել՝ լուծելու մնացած խնդրահարույց հարցերը և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը կտանի հարատև խաղաղության։ Այդ […]
ՍիվիլՆեթը ներկայացնում է ապրիլի 13-ի հիմնական իրադարձությունները. Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվեցին Արշակ Կարապետյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվել է Բաքվի ռազմավարների «պուրակը» պետական աջակցությամբ ցեղասպան քաղաքականության ապացույց է․ ՄԻՊ