Հայաստանի մաշվող ժողովրդագրությունը․ հնարավո՞ր է արդյոք անիվը հետ պտտել

Աշխարհի բնակչությունը շարունակում է աճել։ Հայաստանի բնակչությունը, մինչդեռ, նվազում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2050-ին Հայաստանն ունենալու է  5 միլիոն բնակչություն, սակայն ՄԱԿ-ը կանխատեսում է հակառակը՝ Հայաստանի բնակչությունը նվազում է և 2050-ին կլինի 2,81 միլիոն՝ 2019-ի 2,96 միլիոնի փոխարեն։ Ժողովրդագրական ի՞նչ քաղաքականություն է վարում  Հայաստանը, կարո՞ղ է արդյոք փոխել նվազող բնակչության պատկերը․ այս և այլ հարցեր փորձել է պարզել ՍիվիլՆեթը։