Կորոնավիրուս․ միֆեր և գիտական կարծիք

Կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց մարտի 1-ին․ հումորային գրառումներ, խուճապով լի մեկնաբանություններ և, իհարկե, ավանդական «օղի-սխտոր» բուժական խորհուրդներ։ Ինչ է կորոնավիրուսն իրականում, ինչ տեսք ունի, ինչպես է տարածվում, ինչու չկան դրա դեմ պայքարող հակամիջոցներ․ հարցերի պատասխաններն է տալիս Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, որն այժմ նոր կորոնավիրուսի տեսական հետազոտություն է անում։