Դատավորների մի մասի մեջ այնքան է գրաքննիչը նստած, որ վախենում է վճիռ կայացնել. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի մարտի 4-ի նիստում «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կառավարության ներկայացրած նոր օրինագծով դատական խնդրահարույց համակարգը «ոչ թե ռեստարտ է արվում, այլ ավելի կախյալ է դառնում պետական տարբեր ինստիտուտներից»: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա ընդգծեց, որ դատավորների մի մասի մեջ այնքան է գրաքննիչը նստած, որ իր վճիռը կայացնելիս վախենում է՝ հանկարծ իրեն չմեղադրեն հովանավորչության կամ կոռուպցիայի մեջ:

Մեկնաբանել