Նիկոլ Փաշինյանին Վրաստանում ընդունեցին աննախադեպ ջերմությամբ

Մարտի 3-4-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Թբիլիսիում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ։ Ինչպե՞ս ընդունեցին Փաշինյանին Վրաստանում, ինչպե՞ս այցը լուսաբանեց վրաստանյան մամուլը, արդյոք հեղափոխությունից հետո Հայաստանի իմիջը Վրաստանում փոխվե՞լ է․ թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանի հետ։