Կորոնավիրուս․ հունվարից մինչև օրս Հայաստանում կատարվել է 162 նմուշառում․ նախարար

Հունվարից մինչև օրս Հայաստանում կատարվել է կորոնավիուսի կասկածով 162 նմուշառում, որոնցից միայն մեկ դեպքով է եղել դրական պատասխան․ կառավարության այսօրվա նիստին այս մասին ասաց առաողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հայտնեց, որ Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, նրանք ապահովված են ամեն ինչով:

«Իրեն լավ է զգում նաև պացիենտը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Կրկին հետազոտվել է նրա կինը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը: Տեսնում ենք, որ այդ հիվանդությունը շատ վարակիչ չէ, և համատեղ ապրող մարդկանց մոտ այն, հնարավոր է, չհայտնաբերվի: Ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավիճակը բարելավվում է նաև Չինաստանում։ Նախարարն ասաց, որ երկու-երեք շաբաթ հետո պետք է անդրադառնալ Չինաստանի հետ հաղորդակցությունում կիրառած սահմանափակումներին:

#CivilNet #News

Մեկնաբանել