Դիահերձումը բիզնեսի է վերածվել, կոնկրետ արժեք ունի. Երևանի գլխավոր ախտաբան

Ախտաբանությունը Հայաստանում շատ հաճախ նույնացվում է դիահերձարանների աշխատանքի հետ: Դա, ըստ Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի, սխալ մոտեցում է: Նրա խոսքով, ախտաբանությունը շատ ավելի լայն ոլորտ է, դրա միջոցով հնարավոր է հասկանալ շատ հիվանդությունների, այդ թվում նոր կորոնավիրուսի մարդու օրգանիզմի վրա ազդեցության յուրահատկությունները: Միևնույն ժամանակ, Արմեն Մխիթարյանը նշում է, որ դիահերձումը բիզնեսի է վերածվել, այն շատ հաճախ սերտաճել է սգո սրահների ծառայությունների հետ: