Գյումրիում կնոջ սպանություն և երեխայի ծեծ․ ԱԺ-ում խոսեցին օրենսդրական խստացումներից

Ազգային ժողովի այսօրվա նիստում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Նազելի Բաղդասարյանը խոսեցին Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին: Ըստ ոստիկանության տվյալների՝ մարտի 5-ին Գյումրիում ծեծելով՝ սպանել են 43-ամյա կնոջ, որի 13-ամյա աղջիկը բռնության հետքերով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ, որը, ըստ մամուլի տվյալների, կնոջ զուգընկերն է եղել: