Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում հատուկ պայմաններում պահվող քաղաքացիներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել և տեղեկացրել, որ այսօր այցելել է Ծաղկաձորոււմ հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր։

«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։

Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,- գրել է Թորոսյանը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր