Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ՝ Ժաննա Անդրեասյանը պաշտոնավարել է մոտ մեկ տարի՝ 2019թ. փետրվարի 15-ից։

Մեկնաբանել