Գյումրիում կնոջ սպանության հետքերով. հարևանները լռում են

Մարտի 5-ին Գյումրիում ծեծելով՝ սպանել են 43-ամյա կնոջ, որի 13-ամյա աղջիկը բռնության հետքերով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նախկինում դատապարտված 28-ամյա մի տղամարդ, որը, ըստ մամուլի տվյալների, կնոջ զուգընկերն է եղել: ՍիվիլՆեթը գնացել է Գյումրիում տեղի ունեցածի հետքերով։