Դատական նիստը հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով

Մարտի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը, որը, սակայն, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով։ Վերջինս դատարանին էր փոխանցել Էրեբունի ԲԿ-ի տեղեկանքն իր առողջական վիճակի մասին։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13։00-ին։
Մարտի 7-ի ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։

Ժաննա Ավագյան