«Տաշիրը» գնել է Սևան-Հրազդան հէկերի կասկադը

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը գնել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն։ Այդ մասին տեղեկանում ենք «Տաշիր» խմբի պաշտոնական կայքից։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն պատկանում էր «Ռուսհիդրո» ընկերությանը։ Այս ընկերությանն էր պատկանում Սևան-Հրազդան հէկերի կասկադը։ 

«Տաշիրը» ամբողջությամբ մարել է ընկերության կուտակած պարտքը, այդ թվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ու Ասիական բանկին կուտակած պարտքերը։ Կասկադի արժեքը գնահատվել է 2,7 միլիոն դոլար։ 

Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր կապիտալը» նաև «Ձորագետ հիդրոյի» սեփականատերն է։ Նրանց է պատկանում նաև «Հրազդանջէկը», նախատեսվում է նաև «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը։ 

«Տաշիրը» նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատերն է։ 

#CivilNet #News

Լուսանկարում՝  գործարար Սամվել Կարապետյանը