Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Կուրթան համայնքի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ «մարդու առողջական վիճակը գերագնահատելու իր կարողության» և «քաղաքացու կաշկանդվածությունը» թերագնահատելու համար։

«Սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց նենգ ու անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի»,- Սիսիանում սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզչության ժամանակ հայտարարեց Փաշինյանն ու հույս է հայտնեց, որ աջակցությունը, որ կստանա Մեխակ Առաքելյանի ընտանիքը, կլինի զարգացման աջակցություն։

Մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու Կուրթան գյուղ, իրեն օգնության խնդրանքով դիմած քաղաքացուն կոպիտ տոնով հորդորել գնալ, աշխատել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Կուրթանի բնակիչ Մեխակ Առաքելյանը նախկինում աշխատել է, սակայն լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել բնակարանային պայմանների պատճառով։

Տե՛ս նաև՝ Կուրթանեցի տղայի տխուր պատմությանը երջանիկ ավարտ է պետք

#CivilNet #News

Մեկնաբանել