Պուտինը կմնա՞, թե՞ ոչ 2024-ից հետո․ Ռուսաստանում հնարավոր սցենարների շուրջ

Մարտի 10-ին ՌԴ Պետդուման հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու՝ զրոյացնելով նրա նախագահական ժամկետները։ Արդյոք Սահմանադրական դատարանի հավանությունից ու հանրաքվեի դրական ելքից հետո Վլադիմիր Պուտինը կօգտվի՞ առաջադրվելու իրավունքից, ինչո՞ւ չիրագործվեց Պուտինի իրավահաջորդ գտնելու սցենարը, Ռուսաստանում հնարավո՞ր է սոցիալական պայթյուն։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում նկատում է, որ անգամ ժամկետների զրոյացումից հետո չկա վստահություն, որ Պուտինը կառաջադրվի նախագահի պաշտոնում։

Մեկնաբանել