«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ազատ է արձակվել

Այսօր երեկոյան ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Նրան դիմավորել են  աջակցիները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, և երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սա շինծու գործ է, ու ցավոք սրտի, դրա համար պետք էր 79 օր, որ պարզեին, որ ես այն մեղադրանքի հետ, որն ինձ առաջադրել են, կապ չունեմ»,- ասել է Թավադյանը:

Վերաքննիչ դատարանը բավարարել էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու փաստաբանների ներկայացրած բողոքը՝ մերժելով կալանքը երկարաձգելու քննիչների միջնորդությունը: 

Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

#CivilNet #News