Այս պահին հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան. «Այո»-ի շտաբ

«Այս պահին հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան»․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով քարոզչությունը դադարեցնելու մտադրություն կա։

Մարտի 11-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք։ Այսպիսով դեպքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։

«Այո» կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ նման քննարկում այժմ չկա՝ նշելով, որ «հապճեպ որոշումներ չեն կայացնում», «անհրաժեշտ է հիմնավորված տեղեկատվություն»։ Նման որոշում, ըստ Հովակիմյանի, պետք է կայացնի պետությունը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել