Բոլոր թռիչքներից բոլոր ժամանողները պետք է լրացնեն հասցեական քարտեր․ Տիգրան Ավինյան

«Պետք է բոլոր թռիչքներից բոլոր ժամանողները լրացնեն հասցեական քարտեր, այլ պարագայում նրանք մուտք գործելու ուղակի հնարավորություն պետք է չունենան»,- կառավարության մարտի 12-ի նիստին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կառավարության նիստի փակ հատվածում կքննարկեն Հռոմ-Երևան հատուկ թռիչքի հետ կապված հետագա քայլերը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ օդանավակայանում խստացվել է հսկողությունը։

Մեկնաբանել