Էջմիածնի քաղաքապետը հետաձգել է այսօրվա քարոզարշավային հանդիպումը

Էջմիածնում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ համացանցում գույները թեժացված են: Այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում. ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նա հորդորել է հետևել պաշտոնական հաղորդագրություններին և ներկայացրել է մանրամասներ Էջմիածնի բնակչի մոտ կորոնավիրուսի դեպքի հաստատման վերաբերյալ:

«Նախ ընդգծեմ, որ Էջմիածնի մեկ բնակչի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, այնինչ՝ խոսվում էր 3 անձի մասին: Նշվում էր, որ նրանք մասնակցել են հարսանիքի: Այդ ամենը սուտ է: Մենք ունենք ընդամենը մեկ վարակակիր, որը կիրակի օրը մասնակցել է նշանադրության: Երեկ նրա հետ շփման շրջանակը հստակեցվել է և փոխանցվել է Առողջապահության նախարարությանը: Նրա հետ սերտ շփում ունեցած անձանց տեղափոխում են մեկուսացման վայր, որպեսզի ստուգվեն: Մեկուսացման վայրի մասին թույլ տվեք առայժմ չասեմ»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Նա ասաց, որ շտապօգնության, ոստիկանության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ:

Դիանա Գասպարյանը տեղեկացրեց, որ վարակակիրը բուժում է անցնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը ծանր չէ, նա բժիշկների խիստ հսկողության տակ է:

Անդրադառնալով կրթական հաստատությունները փակելու քաղաքացիների դիտարկումներին՝ Էջմիածնի քաղաքապետը հայտնեց, որ քաղաքապետարանը նման լիազորություն չունի:

Եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

#ՍիվիլՆեթ #Լուրեր