Վարչապետն ընդհատում է արձակուրդը, վաղը կրթական համակարգը չի աշխատի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ևս երկու հաստատված դեպք կա կորոնավիրուսի՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ։

Վարչապետն ընդհատում է արձակուրդը, վաղը կվերադառնա աշխատանքի՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հասկանալու համար։

«Վաղը կրթական համակարգը չի աշխատի»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ վաղը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրելու, արդյունքում այլ միջոցառումների մասին նույնպես կհայտարարեն։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչական միջոցառումները ևս տեղի չեն ունենա։

«Կոչ եմ անում պահպանել հանդարտություն, պահպանել կորոնավիրուսային հիգիենայի կանոնները, որ հորդորում է առողջապահության նախարարությունը»,- ասաց վարչապետը։

Հայաստանում մինչ այս պահը կար կորոնավիրուսի հաստատված չորս դեպք, որին փաստորեն ավելացավ երկուսը՝ դառնալով վեց։

Կորոնավիրուսի նոր դեպքերի մասին գրառում է արել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․

Թեմայի վերաբերյալ հայտարարություն տարածեց նաև ԿԳՍՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

#Civilnet #News

Մեկնաբանել