Չինաստանը կասկածում է, որ ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Վուհան 

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լիջիան Ժաոն հայտարարել է, թե հնարավոր է, որ ամերիկյան բանակն է կորոնավիրուսի վարակը տարել Վուհան։

Չինաստանի ԱԳՆ խոսնակը Թվիթերում հետևյալ գրառումն է արել․ 

«Երբ է ԱՄՆ-ում հայտնվել առաջին հիվանդը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ի՞նչ են հիվանդանոցների անունները։ Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի բանակն է  համաճարակը բերել Վուհան։ Եղե՛ք թափանցիկ: Հրապարակե՛ք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է մեզ բացատրություն տալ»: 

Վուհանը Չիանստանի Հուբեյ նահանգի մայրաքաղաքն է, որտեղից 2019-ի վերջին սկսվեց նոր կորոնավիրուսի համաճարակը։

#CivilNet #News

Լուսանկարում՝ պատկեր Վուհան քաղաքից (nationalgeographic.com)։