Գերատեսչությունների աշխատանքի ռեժիմը փոխելու վերաբերյալ քննարկում կա, համատարած որոշում՝ ոչ․ Արշակյան

Մարտի 13-ին կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ արտակարգ խորհրդակցությունից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, նշեց, որ գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց համատարած որոշում չկա։

«Եղել է այդպիսի քննարկում։ Այն տեղերում, որտեղ հնարավոր է, կանենք, բայց համատարած որոշում չկա»,- ասաց Արշակյանը։

Մեկնաբանել