Կրթական հաստատությունները մյուս շաբաթ ևս չեն աշխատի. Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ բոլոր ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մինչև մարտի 23-ը կդադարեցվի՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի վարակը կանխարգելելու հետ։ «Մարտի 18-19-ին անդրադարձ կլինի այս թեմային, եթե անհրաժեշտություն լինի, դրանք կերկարաձգվեն»,- ասաց նա։

Փաշինյանը կոչ արեց նաև չանցկացնել զանգվածային միջոցառումներ, իսկ հիվանդության ախտանշաններ ուենցող մարդկանց՝ որևէ դեպքում չմասնակցել նման միջոցառումների։

Անդրադառնալով մարտի 1-ից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված անձանց՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ նրանց մոտ ախտորոշումը մեծ հավանականությամբ կլինի բացասական, նրանք կուղեկցվեն տուն։

Վարչապետը անդրադարձավ նաև համաշխարհային տնտեսական վերադասավորումներին, ասաց, որ Հայաստանի համար կարող են և խնդիրներ առաջանալ, և հնարավորություններ բացվել։

#CivilNet #News

Մեկնաբանել