Հայաստանում կա կորոնավիրուսի 8 հաստատված դեպք․ Արսեն Թորոսյան

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք․ քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեկուսացված անձանց շրջանակից (Էջմիածնից վարակված պացիենտից) երկու դրական հաստատված թեստ ունենք»,- հայտնեց Թորոսյանը։ Նա ասաց, որ վարակված երկու անձինք լավ են զգում իրենց, նրանց ընտանիքները նույնպես մեկուսացված են։

«Հիմա պարզվում է՝ մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ,- նշեց Արսեն Թորոսյանը։ – Այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որից 5-ը նույն խմբից են։ Համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը»։

«Հետևաբար, կարող ենք փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են, ոչ թե՝ 8»,- նշեց առողջապահության նախարարը։

Մեկնաբանել