Ադրբեջանը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Մարտի 13-ին՝ ժամը 12-12։30–ին, Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»․ «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում։

Ստեփանյանի խոսքով՝ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Մեկնաբանել