Հայաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիների տեղաշարժը (լրացված)

Լրացում – մարտի 14-ից Վրաստանը 10 օրով փակում է նաև Ադրբեջանի հետ սահմանը, հաղորդել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած՝ 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

«Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։