Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այսօր կատարված 38 հետազոտություններից 36-ը բացասական էր, 2-ը՝ դրական։

«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- գրել է Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի

Մեկնաբանել