Հերքում․ Արբի Դավիթը կորոնավիրուսից բուժված չէ

Հարգելի ընթերցողներ։ Քիչ առաջ ՍիվիլՆեթը հայտնել էր, որ կորոնավիրուսից բուժված Արբի Դավիթ անունով քաղաքացին ֆեյսբուքյան գրառում է կատարել բուժման ընթացքի, առողջապահության նախարարության գործունեության մասին։ Օգտատերն ավելի ուշ հեռացրել է գրառումը՝ նշելով, որ իր նախորդ գրառումը սխալ մեկնաբանվեց և կարծիք ստեղծվեց, որ ինքն է եղել կորոնավիրուսով վարակված առաջին մարդը։

«Ես Իրանում չեմ եղել ու չեմ վերադարձել հայտնի չվերթով։ Իրականում հարազատներիցս մեկը եղել է մեկուսացման մեջ Ծաղկաձորում ու նրա վերադարձը բուռն էմոցիաներ էր առաջացրել։ Կարծում եմ, որ հարգելի լրագրողները կդադարեն տարածել մի փոքր էմոցիաոնալ գրառումս ու սխալ մեկնաբանություններ չեն տա։ Կանխավ շնորհակալ եմ CivilNet Armlur.am SLIM.am»,- գրել է Արբի Դավիթը։

ՍիվիլՆեթը հավատարիմ է մնում միայն ստույգ տեղեկատվություն հրապարակելու իր սկզբունքին և հայցում է իր ընթերցողների ներողամտությունը։