Ծառայությունների ոլորտի վարկառուների պայմանները կվերանայվեն

Կենտրոնական բանկը առևտրային բանկերին հորդորել է անհատական մոտեցում դրսևորել այն վարկառուների հարցում, որոնք կորոնավիրուսի համաճարակի արդյունքում վնասներ են կրում։

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար»:

Առևտրային բանկերի կողմից վարկառուների հետ պայմանները վերանայելու մասին այսօր ավելի վաղ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, կվերանայվեն մարման գրաֆիկները, տոկոսադրույքները, վարկերի արժույթների փոխակերպումը, չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը։

#CivilNet #News

Մեկնաբանել