Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 20

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 20-ի․ տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:

Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել է Թորոսյանը։