Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, ավտովթարի է ենթարկվել, վիճակը ծանր է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոլին, ավտովթարի է ենթարկվել: Կաոլիի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Կաոլին ինք է եղել մեքենայի ղեկին։

Դեպքը տեղի է ունեցել Երևանում մարտի 14-ի ուշ երեկոյան՝ Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, նա հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Shamshyan.com-ը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից։

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել