Պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել աշխատանքը հեռահար իրականացնելու հնարավորությունը․ Ավինյան

Պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել աշխատանքը հեռահար իրականացնելու հնարավորությունը, ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Կորոնվիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ՝ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով՝ դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»,- Ֆեյսբուքում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

#CivilNet #News

Մեկնաբանել