Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
Մեկնաբանություններում պատասխանելով հարցերին՝ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ երեխան Էջմիածնում գրանցված դեպքի շրջանակից է։