Մարտի 14-ին կորոնավիրուսի դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։

Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։

Մեկնաբանություններում պատասխանելով հարցերին՝ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ երեխան Էջմիածնում գրանցված դեպքի շրջանակից է։

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 20

Մեկնաբանել