Կորոնավիրուսի ևս երկու դեպք․ ընդհանուր՝ 28 դեպք

Առողջապահության նախարարությունը հայտնում է կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպքի մասին։

«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:

Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել