Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է հետաձգվել․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է հետաձգվել․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել և, ըստ ամենայնի, մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ինքը և իր ընտանիքը օրեր առաջ Վայքում շփում են ունեցել մի վարակակիր քաղաքացու հետ, և նոր թեստեր են հանձնել, որոնց պատասխանները կլինեն գիշերը։

Փաշինյանի խոսքով՝ եթե իր թեստի արդյունքը դրական լինի, կշարունակի մեկուսացումը Սևանում, եթե ոչ, կգա Երևան։

«Անկախ ամեն ինչից՝ Սևանում գտնվելու ընթացքում էլ լիարժեք աշխատանքային վիճակում եմ, մշտական կապի մեջ եմ»,- ասաց վարչապետը։

Վարչապետն ասաց, որ հնարավոր է՝ արտակարգ դրություն մտցվի որոշ շրջաններում։

Նա ասաց, որ Վաղարշապատից դեպի դուրս 27 ճանապարհներից բաց կլինեն միայն դեպի Երևան, Աշտարակ, Շահումյան գյուղ և Մասիս տանող ճանապարհները, և այդ ճանապարհներով երթևեկողներին կանցկացնեն ջերմաչափում։ Նրանց, ովքեր կունենան ջերմություն, կխնդրեն մեկուսանալ։

«Կլինեմ Երևանում, թե ոչ, կառավարությունը կքննարկի հետագա քայլերի ու միջոցների անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ արդեն կա գրանցված 28 դեպք, որից 18-ը Էջմիածնի նշանդրեքի հետ առնչված մարդիկ են։ Նոր դեպքերը մեկուսացված անձանց շրջանակից է։ Նրանց վիճակը լավ է, միայն երկուսի մոտ է թոքաբորբ։

#CivilNet #News

Մեկնաբանել