Նիկոլ Փաշինյանի երկրորդ թեստը կրկին բացասական է, նա վերադառնում է Երևան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները կրկին կորոնավիրուսի թեստ են հանձնել, արդյունքները բացասական են։

«Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան:)»,- Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը։

Ժամեր առաջ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը և իր ընտանիքը օրեր առաջ Վայքում շփում են ունեցել վարակակիր մի քաղաքացու հետ, և նոր թեստեր են հանձնել, որոնց պատասխանները կլինեն գիշերը։ Փաշինյանն ասաց, որ եթե իր թեստի արդյունքը դրական լինի, կշարունակի մեկուսացումը Սևանում, եթե ոչ, կգա Երևան։

Տե՛ս՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է հետաձգվել․ Նիկոլ Փաշինյան

Նախօրեին Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ էին հանձնել՝ բացասական արդյունքով։

#CivilNet #News

Մեկնաբանել