Երբ և ինչպես կարող է Հայաստանում հայտարարվել արտակարգ դրություն։
Արտակարգ դրություն․ երբ և ինչպես կարող է հայտարարվել
Post navigation
Posted in:
Երբ և ինչպես կարող է Հայաստանում հայտարարվել արտակարգ դրություն։
Հայաստանը Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, «Ազատությանը» հայտնել են արտգործնախարարությունից՝ հավելելով՝ «հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»: ԱԳՆ խոսնակն այսօր ավելի վաղ ընդգծել էր, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման առանցքային սկզբունքներն են՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց «պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ»։ «Արձանագրում ենք նաև, որ խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության […]
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, կալանավայրից նամակ է հղել, վիճարկելով իրեն վերագրվող ձայնագրության իսկությունը և համատեքստը։ Այդ ձայնագրությունները դատախազության կողմից ներկայացվել են որպես իշխանության յուրացում և ահաբեկչություն նախապատրաստելու գործով հիմնական ապացույց։ Գալստանյանը պահանջում է իրավապահ մարմիններից հրապարակել իրեն վերագրվող խոսակցության ամբողջական տարբերակը։ «Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի»,- նշված է նամակում։ Նա ծիծաղելի է որակել իրեն վերագրվող՝ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստեցնելու» արտահայտությունը։ «Ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստեցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս»,- գրել […]
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է տարածված լուրերին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մամուլում հրապարակված այդ լուրերի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք որեւէ տեղեկություն չունենք, որը կարող ենք տրամադրել մամուլում այդ hրապարակումների վերաբերյալ»,- ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։ Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCHeck Սոցիալական ցանցերում հուլիսի 3-ից տարածվում է տեսանյութ՝ «Պուտինը Ղարաբաղի ինքնորոշման մասին՝ Ադրբեջանում ռուսների նկատմամբ նացիզմի դրսևորումներից հետո» վերտառությամբ։ «Նրանք որոշում կայացրին անջատվելու։ Ղարաբաղի անկախություն։ Նրանք դա անելու իրավունք ունեի՞ն, թե՞ ոչ»,- իբր ասում է Պուտինը՝ հղում անելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Տեսանյութը հրապարակվել է հուլիսի 2-ին օգտատեր David Arutyunyan-ի «Տիկ-տոկ» էջում և հուլիսի 3-ից լայն տարածում է ստացել տարբեր հարթակներում՝ հավաքելով մոտ 400 հազար դիտում և ավելի քան 8000 արձագանք։ #CivilNetCheck-ը ստուգել է տեսանյութի իսկությունը և պարզել, որ այն խմբագրված է։ Ինչպե՞ս է ստեղծվել կեղծ տեսանյութը Տեսանյութում օգտագործված կադրերը վերցված են Վլադիմիր Պուտինի՝ 2025-ի հունիսի […]
«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը չի բացառում, որ հուլիսի 10-ին հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում որոշ նախապայմանավորվածություններ են տեղի ունեցել։ Հաջորդ հանդիպման ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրումը նա բացառում է՝ նշելով, որ ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը վերահաստատեց իր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ Մելքոնյանի կարծիքով՝ հաջորդ հանդիպմանը կողմերը կարող են նախաստորագրել պայմանագիրը՝ իրենց շահագրգռվածությունը ցույց տալու համար։ ԱՄՆ-ն այս գործընթացում, վերլուծաբանի համոզմամբ, շահագրգիռ կողմ է։
Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով լուծել ավելի քան տասնհինգ տարի առաջ կնքված մի շարք պայմանագրեր և վերադարձնել պետությանն ընկերության տնօրինած անշարժ գույքը։ Ըստ «Դատալեքս» հարթակում հրապարակված տեղեկությունների, հայցը ստացվել է Երևանի քաղաքացիական դատարանում հուլիսի 8-ին։ Դատական փաստաթղթերում նշվում է, որ նախարարությունը դատարանից պահանջում է լուծել 2006-2011-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, որոնք վերաբերում են պետական գույքի օտարմանը, ներդրմանը, գրավին և այլ գործարքների։ Հայցով վիճարկվում է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող մոտ 6070 քմ մակերեսով անշարժ գույքի, 180,9 քմ օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0,576 հա […]
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ իշխանությունը ակնհայտ ճնշումներ է գործադրում իրավապահների նկատմամբ ահաբեկչության նախապատրաստման գործով։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում նա ասում է, որ նման ճնշումներ նախկինում որևէ իշխանության կողմից չեն եղել նախաքննություն իրականացնող մարմինների նկատմամբ։
Արհեստական բանականությամբ վիդեո ստեղծելու գործիքներն արդեն հասանելի են յուրաքանչյուրին։ ՍիվիլՆեթը պատմում է, թե ինչպես են ստեղծվում AI-ով գեներացված տեսանյութեր, ինչ հնարավորություններ ու ռիսկեր են դրանք բերում, ինչպես են դրանք օգտագործվում տեղեկատվական պատերազմում, և ինչ կարող է անել հանրությունն ու մեդիան նման բովանդակության պայմաններում վստահությունը պահպանելու համար։