Չվերթից մեկուսացված քաղաքացին մանրամասներ է ներկայացնում

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Ինչպես գրել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածքներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Մեկուսացված քաղաքացիներից մեկը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասներ է պատմում։