Կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել Հայաստանի ամբողջ տարածքում

Մարտի 16-ին կառավարության արտակարգ նիստում որոշում ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ն, Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն։

Որոշմամբ՝ ստեղծվելու է պարետատուն, պարետատան ղեկավարման համար պարետ է նշանակվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ըստ էության ՀՀ քաղաքացիներին արգելվում է լքել տարածքը կոնկրետ ուղղություններով։ Նա հայտնեց, որ Ռուսաստանի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ տվյալ ռեժիմը ավելի մեծ գործիքակազմ է տալիս կառավարությանը։

Լրացվում է․․․