Հայաստանի ու Արցախի անցակետերում ջերմաչափում կիրականացվի. Փաշինյան

Մարտի 16-ի կառավարության արտահերթ նիստում, որի ընթացքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշում կայացվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նույն նպատակով Հայաստանի ու Արցախի անցակետերում ջերմաչափում կիրականացվի: Նա ասաց, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվել են կոչ անել Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին փոխադարձ այցելություններ կատարել միայն խիստ անհրաժեշտության պարագայում։

Մեկնաբանել