Երբ հնարավոր է, կենսաթոշակները կհասցվեն քաղաքացիներին․ Հակոբ Արշակյան

Կառավարությունում հրավիված ասուլիսին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ փոստային գրասենյակները կգործեն, կլինի որոշակի գործիքակազմ՝ կապված կորանվիրուսի տարածման հետ, բաժանմունքներում մարդկանց թիվը կսահմանափակվի՝ կուտակումներից խուսափելու համար։

«Այն դեպքում, երբ հնարավոր է կենսաթոշակները տանել, հասցնել քաղաքացիներին, կփորձենք այդ ծառայությունը մատուցել»,- ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է գիտնականներից, տվյալագետներից, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներից կազմված աշխատախումբ՝ համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, կանխատեսումներ և գնահատականներ անելու ուղղությամբ։ Նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների և այդ տեղեկությունների համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացումը, ինչը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը էլ ավելի կառավարելի դարձնելու և Հայաստանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելու ուղղությամբ միջոցառումներին աջակցելու համար։

Հակոբ Արշակյանը կոչ արեց նաև օգտվել առցանց հարցումների, վճարումների և այլ հարթակներից:

#CivilNet #News

Մեկնաբանել