Մարտի 19-23-ը օդի ջերմաստիճանը բարձրանալու է 5-6 աստիճանով

Մարտի 19-ի ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել, տեղեկացնում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»- գրել է Գագիկ Սուրենյանը։

Մեկնաբանել