Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնական որոշում կկայացնի ապրիլի 22-ին Սահմանադրության փոփոխության հանրաքվեն հետաձգելու մասին: Նա դա կանի մասնագետների առաջարկությունների հիման վրա, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Կոմերսնատ պարբերականը։
«Ակնհայտ է, որ խոսքը իրավիճակի անբարենպաստ զարգացման մասին է։ Այսինքն, եթե իրավիճակն այնպես զարգանա, որ քվեարկությանը մասնակցելը սպառնալիք լինի բնակչության առողջության համար, ապա, իհարկե, այդ մասին խոսք լինել չի կարող, և այդ ժամանակ որոշում կկայացվի քվեարկության ժամկետներն առաջ տանելու մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նրա խոսքով ՝ այդ հարցում վերջնական որոշումը կկայանցի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել համառուսաստանյան քվեարկություն նշանակելու մասին ՝ Սահմանադրության փոփոխությունները ապրիլի 22-ին հավանության արժանացնելու հարցով։ Նախագահը հստակեցրել է, որ քվեարկությունը տեղի կունենա այդ օրը միայն այն դեպքում, եթե դա թույլ տա համաճարակաբանական իրավիճակը:
Ռուսաստանում քվեարկության դրվող սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքու Վլադիմիր Պուտինին հնարավորություն կտան կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, երբ 2024-ին լրանա նրա լիազորությունների ժամկետը։
#CivilNet #News