Եվրատեսիլ 2020 մրցույթը հետաձգել են

Եվրատեսիլ 2020 մրցույթը, որը պետք է տեղի ունենար մայիսին Նիդեռլանդներում, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով, ասված Է կազմակերպիչների Twitter-ի հաղորդագրությունում:

Մարտի 6-ին նիդեռլանդական NPO ընկերությունը, որին է պատկանում 2020-ին Ռոտերդամում Եվրատեսիլ մրցույթի անցկացման իրավունքը, հայտարարել է, որ դիտարկում է «գործողությունների այլընտրանքային պլանները» երկրում COVID-19-ի մահվան առաջին դեպքի կապակցությամբ: Կազմակերպիչները որոշել են չեղյալ հայտարարել մրցույթը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման անորոշության, ինչպես նաև տարբեր երկրների սահմանած սահմանափակումների պատճառով»:

Այս տարի մրցույթին Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը (լուսանկարում)։

Մարտի 18-ի տվյալներով ՝ Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակման 1,705 դեպք է գրանցվել, որոնցից 43-ը մահացել է:

#CivilNet #News