ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնակատարները կնշանակվեն այդ պաշտոններում

ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնակատարները կնշանակվեն այդ պաշտոններում․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շանթ ՀԸ եթերում։

Հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ որոշումն արդեն կայացրել է, դրա մասին կհայտարարվի վաղը։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը Արման Սարգսյանն է, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Էդուարդ Մարտիրոսյանը։

#CivilNet #News

Լուսանկարում՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը