Պարետատունը որոշել է հանել Էջմիածնի անցակետը. Նիկոլ Փաշինյան

Շանթ հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Էջմիածնում այս պահին նկատվում է իրավիճակի կայունացում, այդ իսկ պատճառով պարետատունը որոշում է կայացրել այսօր 20:00-ից հանել Էջմիածնի հսկիչ կետը:

«Մենք վերջին օրերին տեսնում ենք, որ իրավիճակն Էջմիածնում կարողացել ենք կայունացնել: Այժմ մեր խնդիրն է արտադրամասի հետ կապված իրավիճակը կայունացել», – ասաց նա:

Վարչապետի խոսքով, կառավարության մարտավարությունն այժմ հետևյալն է՝ տեղորոշել հիվադին, պարզել շփման շրջանակն ու մեկուսացնել նրանց: «Այս պահին մեր մարտվարությունն աշխատում է, սակայն եթե ապագայում այն խնդիրներ ունենա, մենք ունենք երկրորդ և երրորդ տարբերակներ»,- նկատեց կառավարության ղեկավարը:

Հայաստանում ներկայում կորոնավիրուսի հաստատված 102 դեպք կա, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք այս պահին ունենք արդեն 102 հաստատված պացիենտ, որոնց 75 տոկոսը երկու աղբյուրից է: Առաջին աղբյուրն Էջմիածնի դեպքի հետ կապված մարդիկ են, երկրորդն արտադրամասի դեպքի հետ կապված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

#CivilNet #News