Պարետատունը որոշել է Իրանի տարածքով բեռների հոսքը որոշակիորեն բացել. Փաշինյան

Չկա այն վստահությունը, որ Իրանից ու Վրաստանից Հայաստան բեռները գալիս են նույն ռիթմով ու ծավալով, ինչ հունվարի սկզբին էր: Այս մասին «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ո՛չ, ադ վստահությունը չկա, քանի որ Իրանի հետ հաղորդակցությունն իրնքներս ենք սահմանափակել»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին առ այն, թե կա՞ արդյոք վստահություն, որ Իրանից ու Վրաստանից Հայաստան բեռները գալիս են նույն ռիթմով ու ծավալով, ինչ հունվարի սկզբին էր:

Փաշինյանը հայտնեց, որ պարետատունն արդեն որոշում է կայացրել Իրանի տարածքով բեռների հոսքը որոշակիորեն բացել: 

«Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա այն փակ է, բայց եղանակային պատճառներով: Երբ ճանապարհը բացվի, այդ բեռները կգան: Ինչ վերաբերում է Վրաստանի Փոթիի և Բաթումիի նավահանգիստներին, ապա այդտեղից մեր բեռները գալիս են բնականոն եղանակով», – ասաց նա:

#CivilNet #News