Մեր զինվորները պինդ են ու առողջ․ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը կոչ է անում զգոն լինել և չտրվել ապատեղեկատվությանը։ Նա գրում է, որ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով կեղծ տեղեկություններ են տարածում։

«ՍՈւՏ է… ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել…հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին… մեր զինվորները պինդ են ու առողջ»,- գրել է Ստեփանյանը՝ կցելով մի մեկնաբանության նկար։

Հնարավոր ամեն ինչ արվում է զինծառայողին առողջական խնդիրներից զերծ պահելու համար․ Արտակ Դավթյան