Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ժամանակավորապես սահմանափակվում է բժշկական մի շարք արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
Այդ արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։
Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:
Արտահանման սահմանափակում ենթադրող բժշկական արտադրատեսակների ցանկը՝ այստեղ:
#CivilNet #News